ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Թուրքական դիվանագիտության առանցքային թեզը

Թուրքական դիվանագիտության առանցքային թեզը
08.01.2025 | 12:53

Ադրբեջանի նախագահի կողմից ս.թ. հունվարի 7-ի հայտարարությունը խուճապի հիմք չէ, սակայն անխուսափելիորեն կծագի այդպիսի հիմք, եթե ամբողջովին ու պարբերաբար լռության մատնենք հետագա ռազմական հնարավոր գործողություններն իբր արդարացնող հիշյալ բնույթի բազմակի քայլերը: Դասական իմաստով այդ ագրեսոր երկիրը պարբերաբար խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքները, ուստի լիարժեք հիմքեր կան, որպեսզի ԳՈՆԵ Անվտանգության խորհուրդ ներկայացվի վերջինիս բացահայտ ագրեսիվ քաղաքականությունը քննարկման առարկա դարձնելու հայտ, թեպետ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ հոդվածի հիմքով իրավաչափ կլինի նաև վերջինիս ՄԱԿ-ի կազմից վտարելու պահանջ ներկայացնելը, սակայն «խաղաղության դարաշրջանի» թեզերի համատեքստում այդ առնչությամբ հույս ունենալն անմիտ է: Այդ երկիրը քանիցս արհամարհել է ՄԱԿ-ի ԱԽ և միջազգային դատական ատյանների բոլոր որոշումներն ու բանաձևերը:

Օգտվելով իրավիճակից՝ հիշյալ բռնապետը, արդեն Արցախի նկատմամբ հաջողությամբ փորձարկված հնարքից ոգևորված, հայտարարում է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է, վտանգի աղբյուր է տարածաշրջանում, քանի որ զինվում է, ուստի արդարացի կլինի, որ այն դադարեցնի Հայաստանի իշխանությունը, հակառակ պարագայում՝ դա իրենք կանեն: Սա թուրքական դիվանագիտության առանցքային թեզն է, որը նույն կերպ կիրառվեց նաև Սիրայում: Եթե ձգտում են նորանոր տարածքներ զավթել, ապա դա անում են տվյալ երկրում իբր ահաբեկչության դեմ պայքարելու պատրվակով. առայժմ դա անարգել հաջողել են:

Ասվածի համատեքստում համամիտ չեմ այն գործիչների հետ, թե պետք է անտեսել Ալիևին և չտարածել իր մտքերը: Հարգելիներս, սա կենցաղային վեճ չէ, և մենք էլ ոչ թե զբաղված են այն տարածելով, այլ դրան հակադարձելով. վերջապես, մեր երկիրը «ֆաշիստական» է բնորոշում մի բռնապետ, որն արդեն պատրաստվում է փոխել իր երկրի սահմանադրությունը (2025 թվականը հռչակել է սահմանադրության և ինքնիշխանության տարի), որպեսզի ոչ միայն օրինականացնի Արցախի և Հայաստանի որոշակի տարածքների բռնազավթումը, այլև հետագա տարածքային (և ոչ միայն) նկրտումները:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ